04.11.2008 | |||||||||||||||||||||||||||||||
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի (10.11.08-13.11.08) օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը. 1) Պ-277 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Վ. Հովհաննեսյան) 27.05.2008, երկրորդ ընթերցում
2) Կ-356 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 17.10.2008, առաջին ընթերցում
3) Կ-358 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 21.10.2008, առաջին ընթերցում
4) Պ-329 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան) 17.09.2008, առաջին ընթերցում
2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը. 1) Կ-356 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 17.10.2008
2) Կ-358 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 21.10.2008
3) Պ-329 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան) 17.09.2008
3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը. 1) Կ-285 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-2851 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 06.06.2008 - երկրորդ ընթերցում, մինչեւ 15 օրով 2) Պ-089 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Հ.Մարգարյան) 28.08.2007- առաջին ընթերցում , մինչեւ 90 օրով 4. Հետաձգել հետեւյալ նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը. Պ -078 «Հայաստանի Հանրապետության Հասարակական պալատի մասին», Պ -0781 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (Հեղինակ` Վ.Դալլաքյան) 14.08.2007թ., մինչեւ 90 օրով 5. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով հետեւյալ նախագծերը քննարկել երկու ընթերցմամբ (Ազգային ժողովի որոշման նախագիծը կցվում է)` 1) Կ-356 «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 17.10.2008 2) Կ-358 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) 21.10.2008 3) Պ-329 «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան) 17.09.2008 6. Դրական եզրկացություն չներկայացնել Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետեւյալ նախագծի վերաբերյալ Պ-180 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Հ.Մարգարյան, Ա.Մարտիրոսյան, Լ.Ալավերդյան) 27.11.2007 7. Ընդունել ի գիտություն, որ Պ-037 «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Հ.Մարգարյան) 23.07.2007 ՀՀ օրենքի նախագիծը հեղինակի առաջարկությամբ հանվում է շրջանառությունից
:
|