14.05.2010

ՔԱՂՎԱԾՔ N 26 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ժ. 1100
210 սենյակ /2-րդ մասնաշենք/

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ը  ո ր ո շ ու մ  է.

Քվեարկության արդյունքներով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 14-ի նիստի օրակարգը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի քննարկում ը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր.
-         Անհայտ կորածի մասին (կոդ` Պ-556-05.03.2009-ՄԻ-010/0 ).
-         Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-5561 -05.03.2009-ՄԻ-010/0 ).
-         Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-5562 -05.03.2009-ՄԻ-010/0).

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-422-09.01.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր:

  4 . Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 30 օր:


                                   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                           Ա. ՍԱՖԱՐՅԱՆ