16.05.2008

Քաղվածք ՊԱԱՆԳ Հանձնաժողովի 16.05.08 նիստի թիվ 1 արձանագրությունից

          Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը

Որոշում է

Քվեարկության արդյունքներով.

            1. Դրական եզրակացություն տալ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության  վերաբերյալ:

1.       Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ  ընդգրկել Ազգային ժողովի  չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգ հետեւյալ  օրենքի նախագիծը.

1/ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

Հեղինակ` ՀՀ կառավարություն
13.05.2008/

Զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Գ.Դանիելյան/:

2.       Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա չորսռօրյա նիստի /մայիսի 19-22 / օրակարգ հետեւյալ  օրենքների  նախագծերը.

1/ «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ /18. 02. 08/

Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն  /երկրորդ ընթերցում/

հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան

2/ «Տեսանկարահանող     կամ     լուսանկարահանող      սարքերով      հայտնաբերված

ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր /08.01.08/

Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն/ հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան/.

           

Օրենքների նախագծերի փաթեթից դուրս է եկել  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3/ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

Հեղինակ` ՀՀ կառավարություն / 13.05.2008 /

Զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Գ.Դանիելյան

Հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան/ առաջարկել ՀՀ Ազգային ժողովին ներկայացված օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու  համար :

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովին հետաձգել հետեւյալ օրենքների  նախագծերի    ընդգրկումը   Ազգային    ժողովի    չորրորդ   գ ումարման  երրորդ  նստաշրջանի եւ հերթական չորսօրյա  նիստերի օրակարգ.

1/ «Արտաքին       հետախուզության    մասին»     ՀՀ    օրենքի     նախագիծ , /հեղինակ` Վիկտոր Դալլաքյան/ 28.06.2007/ մինչեւ 60 օր/.

2/« Պետական    սուրհանդակային   ծառայության  մասին»  ՀՀ  օրենքի

  նախագիծ /

Հեղինակ`  ՀՀ  Աժ պատգամավոր՝ Վ.Դալլաքյան/ 20.06.07/ մինչեւ 60 օր/.

            3 / «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 04.09.2007 /

Հեղինակ`  ՀՀ  Աժ պատգամավորներ՝  Հ. Մարգարյան, Ա. Ավոյան/ մինչեւ 60 օր/.

4/ « Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

Հեղինակ` ՀՀ կառավարություն / 10.10.2007/   մինչեւ 60 օր:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ                                  Ա. ԱՂԱԲԵԿՅԱՆ