10.09.2010 | ||||||||||||||||||||||||||||||||||||
ժ. 15. 00 207 սենյակ, Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. I. Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: Կ-866-02.04.2010-ԱՄ-010/0
II. Առաջարկել ՀՀ ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. 2. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»: Կ-953-21.07.2010-ԱՄ-010/0
III. Առաջարկել մինչեւ 30 օր ժամկետով հետաձգել ներքոհիշյալ օրենքի նախագծի ընդգրկումը ՀՀ ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում. 3. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»: Պ-928-07.06.2010-ԱՄ-010/0
IV. Առաջարկել մինչեւ 90 օր ժամկետով հետաձգել ներքոհիշյալ օրենքների նախագծերի ընդգրկումը ՀՀ ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում. 4. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»: Պ-655-30.06.2009-ԱՄ-010/0
5. «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին»: Պ-039-23.07.2007-ԱՄ-010/0
6. «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»: Պ-165-02.11.2007-ԱՄ-010/0
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ` Մ. ՄԻՆԱՍՅԱՆ
|