04.04.2008 | ||||||||||||||||
ժ. 13. 00, 235 սենյակ
Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական
հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Քվեարկության արդյունքներով.
I.
Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ապրիլի 7-10-ը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.
1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»:
Կ - 075 - 09.08.2007-ՍԱ-010/2(a)
2. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»:
Կ - 050 - 26.07.2007 - ՍԱ - 010/0
3. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»:
Կ - 131 - 25.09.2007 - ՍԱ - 010/0
II.
4. Մինչեւ 30 օր ժամկետով հետաձգել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդգրկումը ապրիլի 7-10-ը չորսօրյա նիստերի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:
Կ - 098 - 29.08.2007 - ՍԱ - 010/0
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ԲԱԲԼՈՅԱՆ
|