30.01.2009 | ||||||||
ժ. 13. 00, 235 սենյակ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Քվեարկության արդյունքներով. I. Առաջարկել ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ը չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկել եւ երկու ընթերցմամբ ընդունել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 1. «Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»: Պ-385-25.11.2008-ԱՌ - 010/0
2. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Պ-398-02.12.2008-ԱՌ-010/0
II. Մինչեւ 90 օր ժամկետով հետաձգել «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը. Կ-235-18.03.2008-ՍԱ-010/0
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ա. ԲԱԲԼՈՅԱՆ |