04.06.2010 |
ժամը 12.00 Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի հունիսի 7-10 քառօրյա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը 1) «Կ-705» «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 17.09.2009թ. /երկրորդ ընթերցում/ Զեկուցողներ` 2)«Պ-796» «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», (ԱԺ պատգամավոր` Կ.Վարդանյան) 11.12.2009թ. /երկրորդ ընթերցում/
3) «Պ-837» «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Ա.Սահակյան, Ա.Հովհաննիսյան, Ա.Աղաբաբյան) 23.02.2010թ. /երկրորդ ընթերցում/
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի հունիսի 7-10 քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը 1) «Կ-882» «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 23.04.2010թ. 3. Հետեւյալ օրենքների նախագծերի քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելն հետաձգել. 1)«Պ-877» Հաստատագրված արտոնագրային վճարների մասին (ԱԺ պատգամավորներ`Ա.Աղաջանյան, Հ.Բիշարյան, Հ.Մարգարյան) 20.04.2010թ.- մինչեւ 30 օրով 2) «Կ-799» «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 28.12.2009թ.- մինչեւ 60 օրով
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԱՅՎԱԶՅԱՆ |