15.12.2007 |
14.12.2007թ. ժամը 11.00 334 սենյակ
Քվեարկության արդյունքներով. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ Ե Ց՝ Ներկայացնել դրական եզրակացություն հետեւյալ օրենքների նախագծերի վերաբերյալ. 1) «Պ-184» «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» /ԱԺ պատգամավորներ` Վ.Այվազյան, Վ.Բոստանջյան, Ռ.Թովմասյան, Ռ.Սադոյան, Կ.Ճշմարիտյան/ 03.12.2007թ. Զեկուցողներ` հիմնական զեկուցող` Վ.Այվազյան հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան 2) «Պ-190» «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Կ.Կարապետյան, Գ.Մինասյան, Հ.Հակոբյան, Լ.Խաչատրյան) 06.12.2007թ. Զեկուցողներ` հիմնական զեկուցող` Գ.Մինասյան հարակից զեկուցող` Վ.Այվազյան 3) «Կ-189» «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 04.12.2007թ. Զեկուցողներ` հիմնական զեկուցող` Ա.Ալավերդյան հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԱՅՎԱԶՅԱՆ |