02.10.2009

Քաղվածք թ.2.4.6 արձանագրությունից
ժ. 11. 00
123 սենյակ

Ազգային Ժողովի ֆինանսավարկային  եւ բյուջետային   հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 6-րդ   նստաշրջանի  օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1) 721. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կառավարություն, 25.09.2009):
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջաին տեղակալ  Պ.Սաֆարյան
Գ.Մինասյան

2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջիկա նիստի (հոկտեմբերի 5 - 8) օրակարգում ընդգրկելու նպատակով առաջարկվող օրենքների նախագծերի  քննարկում.

1) 721. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կառավարություն, 25.09.2009):
 
Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջաին տեղակալ  Պ.Սաֆարյան
Գ.Մինասյան

 
 
 
Նախագահ
Գ.Մինասյան

 
 
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունման հատուկ կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կառավարություն, 25.09.2009) օրենքի նախագծի  2-րդ ընթերցմամբ քննարկումը իրականացնել  1-րն ընթերցմամբ   քվեարկությունից  հետո 24 ժամվա ընթացքում:
 

ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՀԱՐՑԵՐԻ  ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ