29.05.2010 |
ժ. 15. 00
Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (հունիսի 7 - 10) օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 1) 712. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կառավարություն, 25.09.2009) 2) 836. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կառավարություն,23.02.2010) 2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (հունիսի 7 - 10) օրակարգում հաստատման համար ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը. «Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: 3. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը մինչեւ 90 օր. 1) ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (ԱԺ պատգամա վորներ`Կորյուն Նահապետյան, Հովհաննես Սահակյան, Լյովա Խաչատրյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արա Սիմոնյան, 23.04.2010): Նախագահ Գ.Մինասյան
Նախագիծ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը «Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ
|