04.06.2009

Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

ժ.15.00
147 սենյակ

                 Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը

                                                                                 ՈՐՈՇՈՒՄ Է`
 

Քվեարկության արդյունքներով.

I. Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

1.«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում ): Կ-552-27.02.2009-ԳԲ-010/1

Զեկուցողներ`
                           հեղինակ` Ա.Հարությունյան
                           հարակից` Բ.Սարգսյան

II. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  հունիսի 8-11 չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը.

2.«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»:Կ-530.09.02.2009-ԳԲ-010/0

Զեկուցողներ`
                          հեղինակ` Ա.Հարությունյան
                          հարակից`  Խ. Հարությունյան

III. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի եւ հունիսի 8-11 չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

3. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:            Կ-590-09.04.2009-ԳԲ-010/0

Զեկուցողներ`
                         հեղինակ` Ա.Հարությունյան
                         հարակից` Մ.Ստեփանյան

IV. Առաջարկել մինչեւ 30 օր ժամկետով հետաձգել հետեւյալ օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում.

4.«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  մասին»: Կ-608-30.04.2009-ԳԲ-010/0

Զեկուցողներ`
                       հեղինակ`  Ա. Հարությունյան
                       հարակից`  Բ. Սարգսյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`  Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ