08.09.2009 |
ժ.15.00 Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է` Քվեարկության արդյունքներով. I.Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 1.«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»(երկրորդ ընթերցում): Զեկուցողներ` 2.«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում): Պ-558-09.03.2009-ԳԲ-010/1 Զեկուցողներ` II.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17 նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 3.«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:Պ-622-13.05.2009,08.07.2009-ԳԲ-010/0 Զեկուցողներ` 4.«Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»: Զեկուցողներ` 5.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»: Զեկուցողներ` III.Առաջարկել մինչեւ 90 օր ժամկետով հետաձգել հետեւյալ օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում. 6.«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:Կ-608-30.04.2009-ԳԲ-010/0 Զեկուցողներ` IV. Առաջարկել մինչեւ 90 օր ժամկետով հետաձգել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը. 7.«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»:Կ-530.09.02.2009-ԳԲ-010/1 Զեկուցողներ` 8.Հաստատել 2009թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսների ընթացքում հանձնաժողովի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |