10.09.2010 |
10.09.2010թ.
ժ. 12.30 414 սենյակ Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է`
Քվեարկության արդյունքներով. I. Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի սեպտեմբերի 14-16-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. Կ-593-14.04.-2009- ՏՏ-010/1
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)
Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ II. Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 14-16-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 1. Կ-885-27.04.2010-ՏՏ-010/0 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ 2. Կ-965-26.08.2010-ՏՏ-010/0 «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (առաջին ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար 3. Կ-968-30.08.2010-ՏՏ-010/0 «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» (առաջին ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Արդարադատության նախարար 4. Կ-797-18.12.2009թ.-ՏՏ-010/0 «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (առաջին ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ III. Մինչեւ 60 օրով հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի քննարկումը. 1. Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1 «Ֆինանսական համահարթեցման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ 2. Պ-726-28.09.2009-ՏՏ-010/0 «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (առաջին ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ 3. Պ-748-30.10.2009-ՏՏ-010/0 «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում) Զեկուցողներ` հիմնական` ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|