13.03.2009 |
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է` Քվեարկության արդյունքներով. 1. Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստերում քննարկելու համար դրական եզրակացություն տալ հետեւյալ օրենքի նախագծին. Կ-327 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ Հեղինակ` ՀՀ կառավարություն, 16.09.2008 թվական 2. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծ ընդգրկելու ժամկետը. 1) Պ-025 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Խաչիկ Հարությունյան, Արծրունի Աղաջանյան /12.07.2007թ./ առաջին ընթերցում,մինչեւ 60 օրով: 3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը. 1) Պ-001 «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 2) Պ-002 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 3) Պ-027 «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» 4) Պ-032 «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 5) Պ-046 «Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին» Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան, /25.07.2007 թ./, մինչեւ 60 օրով: 6) Պ-110 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հեղինակ` Հովհաննես Մարգարյան /04.09.2007թ./, մինչեւ 60 օրով: 7) Պ-113 «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 8) Պ-114 «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հեղինակներ` Հրայր Կարապետյան, Արծվիկ Մինասյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան, Վահան Հովհաննեսյան, Արա Նռանյան, Արթուր Աղաբեկյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, /05.09.2007թ./, մինչեւ 60 օրով: 9) Պ-115 «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հեղինակներ` Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան /05.09.2007թ./ մինչեւ 60 օրով: 10) Պ-121 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 11) Պ-198 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» 4. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու համար ԲԱՑԱՍԱԿԱՆ եզրակացություն տալ հետեւյալ օրենքի նախագծին. 1) Պ-328 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 3281 «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան
|