03.04.2009

Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

Ժ.13.00
134 սենյակ

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է`

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ   նստաշրջանի   օրակարգում   ընդգրկել հետեւյալ օրենքի նախագիծը.

1) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»
Հեղինակներ` Ռաֆիկ Պետրոսյան, Գալուստ Սահակյան, Մխիթար Մնացականյան, Արման Սահակյան

/12.12.2008 թվական/

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ   նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (ապրիլի 6-9) օրակարգում ընդգրկել դրական   եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հեղինակներ` Ռաֆիկ Պետրոսյան, Գալուստ Սահակյան, Մխիթար Մնացականյան, Արման Սահակյան

/12.12.2008 թվական/

2) Կ-323 «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Հեղինակ` կառավարություն, /26.08.2008 թվական/

3. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը.

1) Պ-533 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հեղինակ` Հակոբ Հակոբյան, /16.02.2009/, մինչեւ 30 օրով :

4. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի երկրորդ մասով, հետեւյալ օրենքի նախագիծը քննարկել երկու ընթերցմամբ (Ազգային ժողովի որոշման նախագիծը կցվում է)`

1) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»
Հեղինակներ` Ռաֆիկ Պետրոսյան, Գալուստ Սահակյան, Մխիթար Մնացականյան, Արման Սահակյան

/12.12.2008 թվական/

Հանձնաժողովի նախագահ` Հակոբ Հակոբյան