ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ.Արսենյանի, Գ.Ղոնջեյանի եւ Հ. Ավետիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվելէ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի1-ին հոդվածով առաջարկվել էՕրենսգրքի 376 հոդվածի 1-ին, 389 հոդվածի 3-րդ եւ 404 հովածի 3-րդ մասի «դատապարտյալ» բառը փոխարինել «ամբաստանյալ» բառով, որը համահունչ էքրեական դատավարության սկզբունքներին եւ բխում էՕրենսգրքի 64 հոդվածների պահանջներից:

Նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանի, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու իրավունքէ վերապահված նաեւ «արդարացվածին», ուստի առաջարկվում է քննարկել նաեւ Օրենսգրքի 376 հոդվածի 1-ինեւ 404 հոդվածի 3-րդ մասերից «արդարացված» բառը հանելու հարցը, քանի որ «ամբաստանյալ» բառը հավասարապես վերաբերում է օրինական ուժի մեջ չմտած մեղադրական կամ արդարացման դատավճիռներին:

Վերոգրյալը հիմք ընդունելով` առաջարկվում է նաեւ Օրենսգրքի66 հոդվածի 2-րդ մասի «կամ արդարացման դատավճիռը» բառերը փոխարինել «, իսկ ամբաստանյալը` արդարացման դատավճիռը» բառերով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ս. Յուզբաշյան