ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ դիտողությունը.

1.Թեեւ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված` օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու գրությունում նշվում է, որ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության չի առաջանում, ինչպես նաեւ ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում ՀՀ Կառավարությանն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն ՀՀ ԱԺ որոշմամբ չի տրվել, կարծում ենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգի 47 հոդվածի 4 մասի բ) եւ գ) կետերի պահանջներին ավելի համահունչ կլիներ, եթե հիշյալ հանգամանքները հավաստվեին Օրենքի նախագծին կից ներկայացվող տեղեկանքների տեսքով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Կատարողներ`

Ա. Հայկյանց
Մ. Հակոբյան