ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի լրումն Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագծի վերաբերյալ ունենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի 3 հոդվածի 1-ին պարբերությունում«հարաբերությունները» բառից հետո առաջարկվում է շարադրել հետեւյալ առաջարկությամբ «կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ հողային օրենսգրքերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով»:

2. Նախագծի 6 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության «դիակիզումը կարող է իրականացվել նաեւ մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի արտահայտությամբ» դրույթն առաջարկվում է լրացնել կամքի արտահայտության հնարավոր եղանակների մասին համապատասխան դրույթով:

3. Նախագծի 6 հոդվածի 3-րդ կետի«իրեն» բառը առաջարկվում է փոխարինել «իր» բառով:

4. Նախագծի նույն 6 հոդվածի նույն կետի «համապատասխան համայնքի ղեկավարի (Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի) համաձայնությամբ» դրույթը հստակեցման կարիք ունի կիրառման եւ մեթոդների առումով: Մասնավորապես պարզ չէ, թե ե՞րբ եւ ի՞նչ կարգով պետք է ստացվի համայնքի (Երեւանում` Երեւանի քաղաքապետի) ղեկավարի համաձայնությունը:

5. Նախագծի 7 հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է հանել, որովհետեւնախադասությունընույն հոդվածում կրկնվում է:

6. Նախագծի 8 հոդվածի 4-րդ կետի սկզբում առաջարկվում է լրացնել«նոր գերեզմանատեղեր հատկացվելու դեպքում» բառերով:Նույն հոդվածի 4-րդ կետը վերջնական շարադրման կարիք ունի:

7. Նախագծի 8 հոդվածի 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված կարգով» բառակապակցությունը պարզաբանման կարիք ունի:

8. Նախագծի 8 հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերությունը միասնականություն չի ապահովում, իսկ նույն հոդվածի 7-րդ կետի «տեղի ունեցած» բառերն առաջարկվում էփոխարինել«առաջացած» բառով:

Այդ կապակցությամբ նույն 7-րդ կետի «տեղի ունենալու» բառերն առաջարկվում էփոխարինել «առաջանալու» բառով:

9. Նախագծի 8 հոդվածի 7-րդ կետի «կասկածի» արտահայտությունն անորոշ է, անհրաժեշտ է բացատրել կասկածի հիմքերը եւ առաջարկվում է քննարկել սուբյեկտների հարցը:

10. Նախագծի 9 հոդվածի 4-րդ կետում եւ 10 հոդվածներում ներառված դրույթները, մեր կարծիքով, օրենքի կարգավորման առարկա չեն հանդիսանում: Այդ հարցերը կարող են կարգավորվել ՀՀ կառավարության որոշմամբ:

11. Նախագծի 11 հոդվածի 3-րդկետի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով:

12. Նախագծի 11 հոդվածի 5-րդ կետի «առանձնացման» բառը պարզաբանման կարիք ունի:

13. Նախագծի 11 հոդվածի նույն` 5-րդ կետի «վերջիններիս հետ կապված» բառերը փոխարինել «այդ» բառով:

14. Նախագծի 14 հոդվածի 1-ին մասի «ե» կետը «թաղման թե դիակիզման» եղանակիառումովպարզաբանման կարիք ունի:

15. Նախագծի 20 հոդվածի 2-րդ պարբերությունում«հողատարածքները» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «կարող են օգտագործվել բացառապես ծառատունկի նպատակով»:

Նախագծի վերաբերյալ արվել են այլ դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք պատրաստ են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.
Երեմյան
Ա. Գալստյան
Վ. Մանուկյան