ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծի 2 հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 200 հոդվածի առաջին եւ երրորդ մասերի «Միջնորդ դատավորին» բառերից հետո լրացնել «այդ թվում` օտարերկրյա պետության միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան, գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի,» բառերը:

Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 200 հոդվածի «միջնորդ դատավոր» հասկացությունը արդեն իսկ իր մեջ ներառում է «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 4 հոդվածի դրույթները, ուստի առաջարկվող լրացման անհրաժեշտություն չկա:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Հ. Իսրաելյան