ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագիծը իրենից ներկայացնում է 12.08.2004թ.-ին ներկայացված Կ-352 համանուն նախագծի լրամշակված տարբերակը, որի վերաբերյալ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունը տվել է իր թիվ 114 առ 08.09.2004թ.-ի եզրակացությունը:

Նախագծերի համեմատումից պարզվեց, որ վերոհիշյալ եզրակացության մեջ առկա համարյա բոլոր դիտողությունները եւ առաջարկությունները հեղինակների կողմից հաշվի են առնվել:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան
Կ. Հարությունյան
Ա. Մխիթարյան