Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացմանվարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները:
1. Նախագծի ընդունումը հեղինակները պայմանավորել են այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվեցիայի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է կոռուպցիոն իրավախախտումների հետեւանքով պատճառված վնասի հատուցման գործերով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակել 10 տարով` այն պահից հաշված, երբ պարտատերը իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքների խախտման մասին: Վերոհիշյալ կոնվեցիայի 7 հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությունը պետք է վնասի փոխհատուցման պահանջի համար նախատեսի ոչ պակաս, քան երեք տարի հայցային վաղեմության ժամկետ` այն օրվանից հաշված, երբ վնաս կրած անձը իմացել է կամ ողջամիտ կերպով պարտավոր էրիմանալ վնաս պատճառելու կամ կատարված կոռուպցիոն գործունեության եւ պատասխանատու անձի ինքնության մասին: Այնուամենայնիվ, նման հայց չի կարող այլեւս հարուցվել, կոռուպցիոն գործունեության կատարման օրվանից հաշված, ոչ պակաս, քան 10 տարվա ժամկետի ավարտից հետո »:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 332 հոդվածի համաձայն «Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է», իսկ 337 հոդվածի 1 մասի 1 նախադասության համաձայն «Հ այցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձը իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման վերաբերյալ »:
Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը վերոհիշյալ կոնվեցիայի դրույթներին չի հակասում, քանի որհայցային վաղեմության ժամկետը սահմանված է երեք տարի, հաշված այն պահից, երբանձը իմացել է կամ պետք էիմանար իր իրավունքի խախտման վերաբերյալ, այդ թվում` նաեւ կոռուպցոն իրավախախտումների հետեւանքով պատճառված վնասների հատուցման հայցերով :
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը վերոհիշյալ կոնվեցիային կհակասեր միայն այն դեպքում, երբ հայցային վաղեմության ժամկետը սահմանված լիներ 3 տարուց պակաս կամ 10 տարուց ավելի:
2. Առաջարկվում է նախագծի 11 հոդվածի տեքստում «վնասներ» բառերը փոխարինել «վնաս» բառով, իսկ «կոռուպցիոն գործողության» բառերից հետո «կամ գործողությունների» բառերը հանել, քանզի դրանք իմաստը չեն փոփոխում:
3. Նշենք նաեւ, ՀՀ քրեական օրենսգրքում «կոռուպցիա» հասկացությունը բացակայում է, իսկ կոռոպցիան կարող է արտահայտվել անձի, ինչպես գործողության, այնպես էլ անգործության հետեւանով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան
Կ. Հարությունյան