ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ` Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի եւ Արտակ Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մանկապատանեական սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունը եւ դիտողությունը.
1. Առաջարկվում է օրենքի նախագծի 3 հոդվածը շարադրել հետեւյալ կերպ. «Օրենքի 10 հոդվածի վերնագրում, առաջին մասում, երկրորդ մասի առաջին նախադասությունում, երկրորդ մասի երկրորդ նախադասությունում «մարզական» բառից առաջ լրացնել «մանկապատանեկան» բառը»:
2. Նախագծի 5 հոդվածում «օրենսդրությանը» բառն անհրաժեշտ է փոխարինել ոչ թե «օրենքով», այլ`«օրենքին» բառով», այլապես շարադրանքը չի ստացվի:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Ա. Հայկյանց