Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվելեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացմանվարչությունում:

Նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկություններն ու դիտողությունները.

1. Նախագծի 4 հոդվածի 2-րդ մասի«Սույն օրենքի 3 հոդվածի 4-րդ մասը» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Սույն օրենքի 3 հոդվածով նախատեսվող 18՛ հոդվածի 4-րդ մասը» բառերով:

2. Նախագծի 4 հոդվածի համաձայն. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի 3 հոդվածի 4-րդ մասը, համապատասխանաբար ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ, իսկ Երեւան քաղաքում առնվազն հինգ չափիչ կետերի առկայության դեպքում»:

Մինչդեռ, նույն հոդվածի (18՛) 3-րդ մասի համաձայն.

«3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցները տարեկան երկու անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում … .»:

Ստացվում է, որ օրենքի նախագծի համապատասխան հոդվածի մի մասով իմպերատիվ ձեւով նախատեսում է տարեկան մեկ (կամ երկու) անգամ աղտոտող նյութերի արտանետումների չափում, իսկ հոդվածի մեկ այլ մասը ուժի մեջ է մտնում համապատասխան «չափող կետերի» առկայության դեպքում:

Նշված հակասությունը վերացնելու համար առաջարկում ենք Նախագծի 4 հոդվածում սահմանել. թե, մինչեւ օրենքի համապատասխան հոդվածի մասի ուժի մեջ մտնելը ի՞նչ ձեւով է իրականացվում աղտոտող նյութերի արտանետումների չափումը:

3. Նախագծի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի 2 հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո»: Մինչդեռ, նախագծի փաթեթի մեկ այլ` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3 հոդվածով նախատեսված նոր 18՛ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը»: Նույն նախագծի 4 հոդվածի համաձայն, օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված պաշտոնական հրապարակման 10-րդ օրը:

Անհրաժեշտ է հարթել նշված հակասությունը:

4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Ա. Գալստյան
Հ. Իսրաելյան