ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ
ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լ.Մկրտչյանի, Ա.Ռուստամյանի, Գ.Սահակյանի, Ս.Բալասանյանի եւ Հ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Նախագծով առաջարկվել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր «21 հոդվածով» հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 21 . Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին, աշխատանքային օր»:
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությունից ելնելով անհրաժեշտ է քննարկել նախագծի առաջարկվող բովանդակությունից «աշխատանքային օր» բառերը հանելու հարցը: Նախագծի նպատակաուղղվածությունը որոշակիացնելու համար առաջարկվում է «բռնագաղթված» բառից առաջ հոդվածը լրացնել «Ադրբեջանական ԽՍՀ-ից» բառերը (ինչը բխումէ նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման էությունից):
Օրենքը, «21 հոդվածով» լրացնելու եւ այդ համարակալմամբ ընդունվելու դեպքում, կարող է հակասել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 7-րդ մասին` եթե զուգահեռաբար ընդունվի նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ 23.03.05 թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (վերջինս պարունակում է բովանդակությամբ տարբեր, սակայն նույն համարակալմամբ լրացում):
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Ս. Յուզբաշյան