ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻՆԱԽԱԳԾԻՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Գրիգոր Ղոնջեյանի, Մնացական Պետրոսյանի եւ Հռիփսիմե Ավետիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները.

1.Օրենքի նախագծում կատարվել է լրացում, այլ ոչ թե փոփոխություն, մինչդեռ նախագծի վերտառությամբ նշվում է «փոփոխություն» բառը, ինչը չի համապատասխանում Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 70 հոդվածի 2 եւ 3 մասերի պահանջներին:

2.Օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշվում է, որ «ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածի հետ՝ արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում»: Այս դրույթը հակասության մեջ է մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի դրույթի հետ, համաձայն որի` «Ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է », որից ուղղակիորեն հետեւում է, որ ամենամյա արձակուրդը ներառելու է ցանկացած օրացուցային օր` առանց բացառության:

Նախագծով առաջարկվող ձեւակերպումն ընդունվելու դեպքում կստացվի այնպիսի վիճակ, երբ միեւնույն հարցի կապակցությամբ կունենանք երկու` միմյանց հակասող իրավանորմեր:

Հիշյալ իմաստով առաջակվում է համապատասխան լրացում կատարել նաեւ օրենսգրքի 158 հոդվածում:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Հայկյանց