ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անասնաբուժության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անասնաբուժության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Սույն օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Տեխնիկական նկատառումներով նպատակահարմար կլինի նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածների տեղերը փոխել, որի արդյունքում նախ կսահմանվեն անասնաբուժության բնագավառում ՀՀ պետական լիազորված մարմնի, որից հետո տարածքային կառավարման մարմինների լիազորությունները:

2. Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք `

ա) վերնագրի «պետական» բառից հետո ավելացնել «կառավարման» բառը կամ էլ հանել «Հայաստանի Հանրապետության պետական» բառերը («լիազորված մարմնի» հապավումն արդեն իսկ տրված է նախագծի 1-ին հոդվածում),

բ) առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը, քանի որ տվյալ դեպքում նման շեշտադրումն ավելորդ է:

«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Թամազյան
Յու. Խալաթյան