ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագիծը:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատած միջուկային վառելիքի պահեստարան կառուցելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկությունը. նախագծի 1-ին հոդվածում «ընկերությունում» բառը առաջարկում ենք փոխարինել «ընկերությանը» բառով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան
Վ. Էլոյան
Ա. Գրիգորյան