ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ ի նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ):
Ներկայացված օրենքի նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Նախագծի հեղինակների ներկայացրած հիմնավորմամբ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայամանավորված է մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրման ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքի անվտանգության եւառողջության պահպանմամբ: Սակայն կա մեկ այլ բնագավառ եւս` ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների կազմաներպումը, որը, առ այսօր, կարգավորվում է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ: Մեր կարծիքով, բոլոր տրանսպորտային փոխադրումները անմիջականորոն առնչվում են քաղաքացիների կյանքիանվտանգության եւառողջության պահպանման հետ: Հետեւաբար, առաջարկում ենք տրանսպորտային բոլոր փոխադրումները կարգավորել օրենքով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Ա. Սարգսյան
Վ. Էլոյան
Գ. Սաֆարյան