ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ասյուհետ` Օրենքի նախագիծ):

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Հարկ է նշել, որ Օրենսգրքի հատուկ մասի հոդվածների, ներառյալ` 215 հոդվածի սանկցիաները սկսվում են «պատժվում է» բառով: Պատժի տեսակներն ամրագրված են Օրենսգրքի 49 հոդվածում, իսկ առանձնահատկությունները` 50 հոդվածում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360 հոդվածի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը համապատասխան հաջորդականությամբ այլ հարցերի հետ լուծում է ինչպես պատժի, այդ թվում գույքի բռնագրավման կամ առանց դրա հարցը, այնպես էլ իրեղեն ապացույցների (որոնք կարող են հանդիսանալ նաեւ մաքսանենգության առարկաները) հարցը:

Ներկայացված օրենքի նախագիծն այդ մասով հակասում է քրեական իրավունքում եւ օրենսդրությունում ձեւավորված պատժի իմաստին, հասկացությանը, սկզբունքներին, նպատակներին, տեսակներին եւ դասակարգմանը:

ՀՀ ԱԺԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս.Յուզբաշյան
Ա.Երեմյան