ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ Ն ԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունն ու դիտողությունը:

1. Առաջարկվող լրացման 1-ին կետում «ապահովադիրների» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «եւ կուտակված պարտավորությունների մեծության» բառերը:

2. Անհրաժեշտ է հստակեցնել առաջարկվող լրացման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանվող «լրացուցիչ աշխատողներ» հասկացությունը, քանի որ «բ» ենթակետի տեքստից չի հասկացվում, թե լրացուցիչ աշխատողներ ը ո՞րկատեգորիայի նկատմամբ են համարվում լրացուցիչ եւ ո՞ր ժամանակաշրջանի դրությամբ հայտարարագրված աշխատողները կարող են համարվել լրացուցիչ աշխատողներ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ս. Համբարձումյան
Վ. Մանուկյան