ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը :

Ներկայացված օրենքինախագիծըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ներկայացված նախագծի 1 հոդվածով բերված փոփոխության 2-րդ պարբերության «փակ» բառը անհրաժեշտ է հանել:

Ուշադրության է արժանի ներկայացված նախագծի 9 հոդվածում շարադրված դրույթը, որի համաձայն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այս դրույթն անհրաժեշտ է քննարկել «Իրավական ակտերի» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համատեքստում: Այդ առումով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ պետք է սահմանվի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
 Հ. Իսրաելյան