ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծըքննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Ներկայացված օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվում է հարկային մարմնին օժտել հարկային մարմնում առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության ներքին փաստաթղթային ստուգում անցկացնելու լիազորությամբ: Ընդորում այդ ստուգումը առաջարկվում է իրականացնել ՀՀ Կառավարության սահմանված կարգով: Գործող օրենքով հարկային մարմինն ունի ստուգվող մարմնում հաշվետվությունների հիման վրա ուսումնասիրություններ իրականացնելու իրավունք: Ընդորում նշված ուսումնասիրության եւ առաջարկվող ստուգման առանձնահատկությունները հստակ չեն սահմանվել եւ, հետեւաբար, պարզ չէ, թե ո՞րն է ուսումնասիրության եւ ներքին ստուգման մինջեւ էական տարբերությունը:

Օրենքի նախագծի 1 հոդվածի վերջնամասում շարադրված դրույթի համաձայն հարկային մարմնում առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության ներքին փաստաթղթային ստուգում անցկացնելու կարգը սահմանվելու է ՀՀ Կառավարության որոշմամբ: Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջներին, որի համաձայն միմիայն օրենքով պետք է սահմանվեն « ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը »:

Ներկայացված նախագծի 2 հոդվածով առաջարկվում է հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած եւ 100,0 մլն դրամ հարկի գումար հարկային մարմիններին վճարած սուբյեկտների մոտ ստուգման ժամկետը սահմանել 75 անընդմեջ աշխատանքային օր (20 օրվա փոխարեն), բացառիկ դեպքում հնարավորություն տալով այդ ժամկետը երկարացնել եւս 15 աշխատանքային օրով: Գտնում ենք, որ նման մոտեցումը համահունչ չէ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստին, որի ընդունման նպատակներից մեկը նաեւ ստուգումների անցկացման ժամկետների կրճատումն էր: Նշենք, որ 90 անընդմեջաշխատանքային օրը կազմում է շուրջ 4 ամիս:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Ք.Գեովշանյան