ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ
վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին, քանի որ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին կից ներկայացված չէ փոփոխվող հոդվածը:
Իրավական տեխնիկայի առումով կարծում ենք, որ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2 հոդվածի մասերը անհրաժեշտ է շարադրել առանձին հոդվածների տեսքով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կատարողներ`
Ա.Սարգսյան
Ա.Գալստյան
Ա.Սարգսյան