ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագիծը չի հակասում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Օրենքի նախագծի առնչությամբ առկա են հետեւյալ նկատառումները.

- Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ « Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ ավելի կհստակեցվեն Ազգային հանձնաժողովի անդամ նշանակվելու հետ կապված հարաբերությունները, քանի որ գործող խմբագրությունից հասկացվում է, որ Ազգային հանձնաժողովի անդամը կարող է նշանակվել պարտադիր երկու անգամից ոչ ավելի»: Կիսելով այս մտահոգությունը` կարծում ենք, որ նախագծով առաջարկվող ձեւակերկմամբ` տարընկալումնայնուամենայնիվչիվերանում:

Առաջարկվում է « Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքի 39 հոդվածի երրորդ մասը վերաշարադրել այնպես, որտրամաբանական շեշտը հաստատապեսդրվի «անընդմեջ»-ի վրա, որը պետք է լինի երկու անգամից ոչ ավելի:Այլապես` տրամաբանական շեշտը կրկին կարող է տեղափոխվել «պարտադիր երկու անգամից ոչ ավելի»նշանակվելու հանգամանքի վրա:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Հայկյանց
Ք.Գեովշանյան