ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ հայեցակարգային դիտողություններն ու առաջարկությունները.

1. Առաջարկվում էՆախագծի 3-րդ հոդվածը հանել Նախագծի շարադրանքից, քանի որ առանց այդ էլ «փոխկապակցվածություն» եւ «նշանակալից մասնակցություն» հասկացություններիտակ ընկնող անձանց շրջանակը, առանց այն էլ, շատ մեծ է եւ«անուղղակի նշանակալից մասնակցի»հասկացությանամրագրումն օրենքով բանկերի համար լրացուցիչ բարդություններէ առաջացնելու,իսկշատ դեպքերում նույնիսկ անհնար կլինի«անուղղակի նշանակալից մասնակցի»մասին տեղեկություններ ներկայացնելը:

2. Նախագծի 6 հոդվածով առաջարկվում է բանկերի մասնակիցների թիվը սահմանել առնվազն հինգ մասնակից: Մեր կարծիքով, հիմնավորված չէ մասնակիցներինվազագույն թվի սահմանումը` առնվազն 5 մասնակից, եւ վերջիններիս փոխկապակցված չլինելու օրենքի նախագծի պահանջը: Բացի այդ, հիմնավորված չէ կանոնադրական կապիտալում մեկ մասնակցի բաժնեմասի սահմանափակման դրույթը: Նշված սահմանափակումներըբանկային բիզնեսը ներդրողի եւ ներդրումներ կատարելու առումովմյուս ոլորտների համեմատ կդարձնի ոչ գրավիչ:Շատ դժվար է նույնիսկ տեսականորեն պատկերացնել, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունում կարող են իրար հետ փոխկապակցվածություն չունեցող առնվազն 5 անձ ստեղծել նոր բանկ:Հիմք ընդունելով վերը շարադրվածը` գտնում ենք, որ քննարկվող հոդվածը ուղղակիորեն հակասում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նորմերին: Ըստ այդմ, առաջարկում ենք հոդվածը վերախմբագրել կամ հանել Նախագծի շարադրանքից:

Նույն հոդվածի «բ» մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանտարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի մասնակիցների ռեգիստրը վարի Կենտրոնական դեպոզիտարիան, իսկ կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի ռեգիստրը` Կենտրոնական բանկը: Փաստացի գործող կառույցների պայմաններում ( Արժեթղթերի հանձնաժողով, Կենտրոնական դեպոզիտարիա), որոնք ապահովում են արժեթղթերի միասնական շրջանառության եւ գործարքների գրանցման գործընթացները, այս պահանջը հակասում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքների դրույթներին : Ըստ այդմ, առաջարկվում է Նախագծի 6 հոդվածի «բ» մասը եւս հանել Նախագծի շարադրանքից:

3. Նախագծի 8 հոդվածի «դ» մասով առաջարկվում է լրացում կատարել օրենքի 18 հոդվածում, ինչը նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում (պահանջվում է անուղղակի նշանակալից մասնակիցների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ), որը կարող է բանկային համակարգում ներդրումներկատարելը ուղղակի անհրապույրդարձնել:

Ուստի առաջարկում ենք նշված լրացումը վերախմբագրել:

4. Նախագծի 9 հոդվածը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ սահմանափակում է բանկի մասնակցի իրավունքը` օրենքով սահմանված կարգով տնօրինելուիրբաժնեմասը: Առաջարկում ենք այս հոդվածը եւս վերախմբագրել:

5. Նախագծի 12 հոդվածի 212 հոդվածի2-րդ մասի բ) կետում առաջարկում ենք «քանակով» բառից հետո ավելացնել «եթե ձայնի իրավունք ունենալը նախատեսված է բանկի կանոնադրությամբ» արտահայտությունը, քանի որ առանց դրա այն հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներն:

Անհասկանալի է213 հոդվածումխորհրդի անդամների նվազագույն եւ առավելագույն քանակի սահմանանումը եւ այն, թե ի՞նչ սկզբունքով այդ որոշվել: Անհասկանալի է նաեւ, թե խորհրդի անդամն աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հարաբերությունների սուբյեկտ է, թե նրա վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված «ներկայացուցչության» ինստիտուտի վերաբերյալ նորմերը: Հիմնավորված չէ «բաժնետերերի խմբի» ձեւավորման եւ խորհրդի կազմում ներկայացուցչի նշանակման գաղափարը եւ դրա տարբերությունը փոքր բաժնետերերի ներկայացուցչից: Հակասություն է առկա պայմանագրի կնքման պայմանների կիրառման ժամանակ:

Նախագծի 214 հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք հանել, ինչը մեր կարծիքով, չի բխում սեփականատերերի շահերից, եւ քանի որ մինչեւ այժմ ՀՀ-ում չի արգելվել «ընտանեկան», այդ թվում «ընտանեկան բանկային բիզնեսը», որը լայն տարածում ունի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ մի շարք այլ զարգացած երկրներում, կարող է հանգեցնել նրան, որ սեփականատերերի մոտ իսպառ վերանա հետաքրքրությունն այդ ոլորտում ներդրում կատարելու նկատմամբ, քանի որ ցանկացած սեփականատեր միշտ էլ հույսեր է փայփայում, որ հետագայում իրեն կփոխարինի իր հետ փոխկապակցված անձը: Բացի այդ, փոխկապակցված անձանց սահմանումը բավականաչափ խիստ է, եւ դրա հետ մեկտեղ, նշված դրույթի կիրառումը վստահելի ղեկավար անձանց ընտրության առումով բանկի բաժնետերերին լուրջ խնդիրների առաջ կհանգեցնի:

Խորհրդի կողմից կայացվող որոշումների բնույթը եւ իրականացման մեխանիզմները հստակ կարգավորվում եւ վերահսկվում են գործող նորմատիվային դաշտով եւ գործառնությունների կատարման կանոնակարգերով, մեխանիզմներով եւ վերահսկմամբ (այսպես, փոխկապակցված անձինք չեն կարող միայն իրենց համար բարենպաստ պայմաններ նախատեսող որոշումներ կայացնել, կամ տարբերակվող չափերով շահաբաժիններ ստանալ եւ այլն):

Հաշվի առնելով փոխկապակցվածության գործող սահմանումը` դժվար է ՀՀ–ում նման բարձրորակ, իրարից անկախ, վստահելի մասնագետներ գտնել, եւ բացի այդ, նշվածը հակասում էՀՀ գործող օրենսդրությանը եւ սույն Նախագծի նորմերին, որոնք սահմանում են, որ 10 եւ ավելի տոկոսին (կամ բաժնեմասին) տիրապետող բաժնետերերն իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել խորհրդի կազմում կամ դրա՟նում նշանակել իրենց ներկայացուցչին:

Հիմնավորված չէ խորհրդի անդամների պարտադիր վարձատրության եւպաշտոնավարմանժամկետի սահմանումը:

Խորհրդի անդամիկարգավիճակը, նրա նշանակումը եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումըհակասում է ՀՀ աշխատանքայինօրենսգրքին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաեւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքին եւ սույն Նախագծին:

Նախագծի 219 հոդվածըհակասումէ ՀՀաշխատանքային օրենսգրքին, որով հստակ սահմանում է աշխատանքից ազատելու դեպքերը եւ կարգը, ինչպես նաեւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ սույն Նախագծի նորմերին, քանի որ խորհրդի անդամները, առանց հիմքի, կարող են 10 եւ ավել տոկոս մասնակցություն ունեցող մասնակցին, որը, ըստ Նախագծի, առանց ընտրության ընդգրկվել է խորհրդի կազմում, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել` վճարելով 1 տարվա համար սահմանված աշխատավարձի չափով տուժանք:

Անհասկանալի է այն դրույթը, որ 10 եւ ավել տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը,որը,ըստ Նախագծի, առանց ընտրության ընդգրկվել է խորհրդի կազմում կամ ներկայացուցիչ է նշանակել, վաճառում է իրբաժնեմասը` ապա մասնակիցը կամ նրա նշանակած ներկայացուցիչը ինչ հիմքով են շարունակում մնալ խորհրդի կազմում:

Ինչպես նաեւ սահմանափակվում է 10 եւ ավել տոկոս մասնակցություն ունեցողմասնակցի իրավունքը հետ կանչել խորհրդի կազմից իր ներկայացուցչին` նշանակելով նորին, ինչը եւս հակասում է Նախագծում շարադրված դրույթներին:

Նախագծի նույն հոդվածի 2110 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում շարադրված «այլ անձինք» հասկացությունը, որոնք խորհրդի կողմից կարող են նշանակվել բանկի տնօրինության անդամ տարակարծության տեղիք է տալիս եւ պարզաբանման կարիք ունի, արդյո՞ք ենթադրում է դա բանկի տնօրինությունում չաշխատող անձանց:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` առաջարկում ենք Նախագծի 12 հոդվածը վերախմբագրել, ինչպես նաեւ հոդվածի շարադրանքից հանել մի շարք դրույթներ:

6. Նախագծի 22 հ ոդվածի 43 հոդվածի 2-րդ մասի «զ» կետում շարադրված «նրանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի ու այլ փոխառությունների վերաբերյալ տվյալներ»արտահայտությունն ընդունելի չէ, քանի որ բանկին պարտավորեցնում է ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել բանկում նշանակալից մասնակցություն ունեցած մասնակիցների մասին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը, նրանց եւ նրանց հետ փոխակապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի ւ այլ փոխառությունների վերաբերյալ տվյալներ: Այս դրույթը խախտում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, անձի սահմանադրական իրավունքը` անձնական կյանքի մասով` հասարակայնացնելով նրա կյանքին եւ գործունեությանը վերաբերող գաղտնի տեղեկատվությունը:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի վերաբերյալ.

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Վ.Էլոյան
Գ. Սաֆարյան
Ժ. Աբրահամյան