ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին համապատասխան:

Առաջարկվում է նախագծերի տեքստում համապատասխան մարմինների անվանումները փոխարինել տվյալ ոլորտում պետական կառավարման մարմին տերմինով (օրինակ, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն դրույթը փոխարինել հասարակական կարգի պահպանության ոլորտում պետական կառավարման մարմին հասկացությամբ): Նման ձեւակերպումը բովանդակային առումով ճշգրիտ կարտացոլի պարգեւներին ներկայացվող անձանց գործառույթը, այլ ոչ թե կարգավիճակը ըստ պետական կառավարման մարմնում աշխատելու սկզբունքի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ