ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի, Արամայիս Գրիգորյանի եւ Լեւոն Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանաված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
«Սահմանաված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալդիտողությունները:
1.Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է փոփոխություն կատարել օրենքի 1 հոդվածում: Հիշյալ փոփոխության «ու 27 (պահեստազորի սպաները`35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը» բառերը, ելնելով օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից, անհրաժեշտ է վերախմբագրել ` հստակեցնելու համար այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է հիշյալ օրենքը:
2. Նախագծի 2 հոդվածով առաջարկվող փոփոխության «գ» կետի «մինչեւ 2004 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը անհրաժեշտ է համապատսխանեցնել Նախագծի 1 հոդվածում նշված ժամանակահատվածի հետ, այլապես օրենքի ընդունումը կիմաստազրկվի:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Հ. Իսրաելյան