ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքումփոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքումփոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1 հոդվածում առաջարկվում է « Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում »: Մեր կարծիքով, չափազանց խստացված է մոտեցումը հարկ վճարողի նկատմամբ, եւ այն կարող է լինել անհիմն մեխանիկական անճշտությունների կամ ճշտում պահանջող իրավիճակների դեպքերում: Եթե անընդունելի է այն հանգամանքը, որ ստուգումների ավարտից հետո չի կարելի հարկային հաշվարկների ճշտում կամ ավելի հստակ` փոփոխություն իրականացնել, ապա իրավունքի տրամաբանության տեսանկյունից անբացատրելի է նման մոտեցումը: Չէ՞որ խուսքը վերաբերում է ոչ թե փոփոխությանը, այլ ճշտմանը, որը որպես կանոն, առավել հիմնավորված է լինում փաստաթղթերով: Հետեւաբար, կարծում ենք, որ դա ավելորդ սահմանափակում է հարկ վճարողի համար, որը կբերի անհարկի պատասխանատվության խստացման:

Ուստի, առաջարկվածը չի կարող հավասարապես վերաբերվել ստուգումների ընթացքում հարկ վճարողների մոտ իրականացվող, ինչպես նաեւ ստուգվող հարկային հաշվարկներին:

2. Նախագծի 2 հոդվածում, մեր համոզմամբ, շփոթված է փոփոխվող պարբերության համարակալումը: Առաջարկում ենք այն հստակեցնել:

3. Նախագծի 3 հոդվածի «բ» կետի 3-րդ պարբերության «խախտումը» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «պահանջների» բառը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «տրամադրելը» բառը փոխարինել«տրամադրելը կամ օգտագործելը» բառերով: Առաջարկում ենք պարզաբանել «օգտագործել» բառի իմաստն այս համատեքստում, քանի որ, մեր կարծիքով, քրեական իրավունքի նյութաիրավական, ներառյալ` հանցակազմի օբյեկտիվ կողմի առումով «կեղծ փաստաթղթեր կազմելը եւ ներկայացնելը» ինքնին նշանակում է օգտագործման օրենքով սահմանված այլընտրանքային հստակ ձեւակերպված եղանակներ:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքումփոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Մ. Հակոբյան