ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին»,«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին», «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի օրենդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին»,«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին», «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը :

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

ա/ Ընդհանուր առմամբ, «ֆինանսական համակարգ» տնտեսագիտական կատեգորիան բավականին ընդգրկում է եւ իր մեջ, ի թիվս այլոց, ընդգրկում է նաեւ պետական ֆինանսական համակարգը: Հետեւաբար, ֆինանսական համակարգի վերահսկողությունը եւ կարգավորումը ենթադրում են նաեւ պետական ֆինանսական համակարգի վերահսկողություն եւ կարգավորում: Այս առումով, կարծում ենք, որ Նախագծում պետք է հստակեցում կատարվի` ամրապնդելով, որ օրենքի գործողությունը չի տարածվում պետական ֆինանսական համակարգի վրա:

բ/ Նախագծում հասկացությւոնների մասում անհրաժեշտ է տալ «ֆինանսական համակարգի վերահսկողություն» եւ «ֆինանսական համակարգի կարգավորում» հասկացությունների սահմանումները:

գ/ Նախագծի վերնագրից առաջարկվում է հանել «»զարգացման

բառը, իսկ տեքստից` այդ բառը նույն համատեքստում:

դ/ 1 հոդվածում «առաջացող հարաբերությունները» բառակապակցությունից հետո անհրաժեշտ է ավելացնել «սահմանում է» բառակապակցությունը, քանի որ «ֆինանսական համակարգը կարագավորող եւ վերահսկող մարմնի» լիազորությունները չեն կարող կարգավորվել, այլ սոսկ, կարող են սահմանվել:

ե/3 հոդվածով նախատեսվող հասկացություններն անհրաժեշտ է հստակեցնել: Այսպես, նախագծում ֆինանսական համակարգի մասնակիցներին տրվող հասկացության սահմանման համաձայն ֆինանսական համակարգի մասնակիցների թվին են դասվում նաեւ «ֆինանսական համակարգի այլ մասնակիցները», իսկ հաջորդ հասակացությամբ սահմանվում է «ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ» հասկացությունը: Գտնում ենք , որ չեն կարող լինել «ֆինանսական համակարգի մասնակիցներ» եւ «ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ», այլ կարող են լինել, ասենք,«ֆինանսական համակարգի հիմնական մասնակիցներ» եւ «ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ», ընդ որում «ֆինանսական համակարգի այլ մասնակիցները» չեն կարող ներառվել «ֆինանսական համակարգի հիմնական մասնակիցների» կազմում:

Նշենք նաեւ, որ հենց նախագծի տեքստում, այդ հասկացությունների օգտագործումը թյուրիմացությունների տեղիք է տալիս: Այսպես, նախագծի 9 հոդվածի3-րդ մասի համաձայն. «Մինչեւ 2007 թվականի հունվարի մեկը Կենտրոնական բանկի խորհուրդը եւ նախագահը պարտավոր են ընդունել ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության հետ կապված իրավական ակտերը»: Ըստ երեւույթին, այստեղ խոսքը վերաբերում է «ֆինանսական համակարգի այլ մասնակիցների» գործունեության հետ կապված իրավական ակտերին, քանի որ Կետրոնական բանկի կողմից լիցենավորվող անձանց գործունեության հետ կապված իրավական ակտերը Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ ընդունված են:

զ/ Նախագծի 1 հոդվածում կարծում ենք, խոսքը պետք է վերաբերվի ֆինանսական համակարգը կարգավորող եւ վերահսկող մարմնի լիազորությունների սահմանման, այլ ոչ թե կարգավորման մասին:

է/ 3 հոդվածի 1-ին մասի զ/ ենթակետով սահմանվել է «ենթաօրենսդրական ակտեր» հասկացությունը, որը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Այսպես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի համաձայն. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի վրա», հետեւաբար կառավարության, արժեթղթերի հանձանաժողովիկամ պետական իրավասու մարմնի կողմից ընդունված ակտերը ոչ թե ենթաօրենսդրական ակտեր են, այլ `օրեսդրական կամ գերատեսչական:

ը/ Նախագծի 4 հոդվածում հստակեցման կարիք ունի «համախմբված վերահսկողություն» արտահայտությունը:

թ/ Նույն հոդվածում առաջարկում ենք «ստեղծումը» բառից հետո հանել «եւ իրականացումը» բառերը:

ժ/ Օրենքի նախագծի 8 հոդվածում «մտնում» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «պաշտոնական» բառը, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ի/ Նախագծի 9 հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթն ավելորդ է, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածի 2-րդ մասի (բ) կետով կենտրոնական բանկին արդեն իսկ տրված է իր կողմից կիրառվող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու լիազորություն:

լ/ նախագծի 8 եւ 9 հոդվածների տեղերը անհրաժեշտ է փոխել:

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

ա/ 5 հոդվածի (բ) կետը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված այլ անձի ստորագրությամբ` այդ կազմակերպության կնիքով : Հետեւաբար, ԿԲ անունից լիազորագիրը կարող է տրվել միայն դրա համար լիազորված անձի ստորագրությամբ եւկնիքով: Այլապես վերստուգվող անձիք քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի ուժով կարող են չընդունել առանց կնիքի լիազորագիրը եւ չթույլատրել իրականացնել վերստուգում:

բ/ Հակասություն գոյություն ունի նախագծի եւ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետների միջեւ:

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից, իսկ «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` 2006 թվականի հունվարի մեկից: Ստացվում է այնպես, որ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6 հոդվածի 6-րդ մասի համաձայն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ԿԲ-ն ձեռք է բերելու «սոցիալական պահովագրության բնագավառում կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների նկատմամբ կարգավորման եւ վերահսկողության գործառույթները», սակայն դրանց գործունեության վերաբերյալ ստուգումներ կարող է կատարել միայն2006 թվականի հունվարի մեկից`համաձայն «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5 հոդվածի (ա) կետի:

«Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

7 հոդվածով Օրենքի 20 հոդվածի առաջարկվող խմբագրության 2-րդ մասի համաձայն, եթե իրավաբանական անձը լուծարվել է, ապա մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու իրավունք չունի այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ուներ լիցենզիան ուժը կորցրած կազմակերպությունը կամ անհատ ձեռանարկատերը: Գտնում ենք, որ այս սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն դեպքերին, եթե լուծարումը տեղի է ունենում սնանկությանհետեւանքով, կամ լուծարման հետեւանքով չեն կատարվել լուծարվող ընկերության պարտավորությունները:

Ընդ որում, նշենք, որ վերոհիշյալ հոդվածով կանոնակարգված չէ այն հանգամանքը, թե ինչպե՞ս գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերը մեկ տարվա ընթացքում նորից կդիմի լիցենզիա ստանալու համար:

Նշենք նաեւ, որ վերոհիշյալ հոդվածով կանոնակարգված չի նաեւ այն դեպքը, թե ինչ է տեղի ունենալու, եթե արդեն իսկ այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ուներ լիցենզիան ուժը կորցրած կազմակերպությունը կամ անհատ ձեռանարկատերը, ունի համապատասխան լիցենզիա:

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

ա/ 4 հոդվածով առաջարկվում է Օրենքի 44 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ, սակայն շարադրվելէ միայն երկրորդ կետը, հետեւաբար անհրաժեշտէ կամ 3-րդ կետը նույնպես շարադրել, կամ էլ` այն ուժը կորցրած ճանաչել:

բ/ 11 հոդվածի երկու նախադասությունները անհրաժեշտ է շարադերլ որպես ա եւ բ կետեր

գ/6 հոդվածում «Կենտրոնական» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «սահմանում է» բառերը, այլապես միտքը անավարտ է մնում:

դ/7 հոդվածի 2-րդ մասի «ա» տառը պետք է փոխարինել «բ» տառով, քանի որ Օրենքի 27 հոդվածի 2-րդ մասի (ա) կետում «օրենսդրությամբ» բառը բացակայում է:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

3 հոդվածով առաջարկվում է Օրենքի 65 հոդվածի 1-ին մասի 4-11 կետերը շարադրել նոր խմբագրությամբ, սակայն 11-րդ կետի նոր խմբագրությունը չի շարադրվել, հետեւաբար, անհրաժեշտէ կամ 11-րդ կետը եւս շարադրել, կամ էլ` այն ուժը կորցրած ճանաչել:

«Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին», եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Սարգսյան
Հ. Իսրաելյան