ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ»,
«ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի, Լեւոն Մկրտչյանի, եւ Գալուստ Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ձեւականորեն համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին: Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հիմնավորվել է (ի լրումն ներկայացված հիմնավորում) բազմազավակ մայրերի համար սոցիալական երաշխիքներ սահմանելու, նյութական եւ բարոյական խրախուսաման միջոցներ ամրագրելու միտումներով, ինչը ներկայացված նախագծից իրականում չի բխում:

1. Նախագծի 1 եւ 4 հոդվածներում օգտագործված արտահայտությունները («ծնող կին», «կին, որը ծնել է») անհրաժեշտ է վերախմբագրել (կինը ծննդաբերում է եւ ոչ թե ծնում):

2. Նախագծի 4 հոդվածի 1-ին մասի «դ» կետում չակերտներում բաց է թողնված «Մայրական սխրանք 3-րդ աստիճանի» կոչման անվանումը:

3.Նախագծի 1 հոդվածում «Բազմազավակ մայրեր» հասկացությունը թերի է, քանի որ նախադասությունը սկսվում է առանց հիմնական հասկացությունը սահմանողբառերի («բազմազավակ մայր»):

4. Անհրաժեշտ է քննարկել նախագծի 4 հոդվածի 1-ին մասի «ա» կետի կոչման անվանման հարցը. «10 եւ ավելի երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Հայաստանի պատվավոր մայր» պատվավոր կոչումը` «Հայաստանի պատվավոր մայր» մեդալի պարգեւատրումով.»:

Սխրանքի կոչմանն արժանանալուց հետո «պատվավոր» կոչումն ավելի թույլէ իր աստիճանով:

Ի դեպ, քանի որ իրավահավասարության տեսանկյունից բազմազավակ կարող են լինել ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ (խոսքը որդեգրման մասին է), ապա հարցն անհրաժեշտ է քննարկել նաեւ գենդերային իրավահավասարության տեսանկյունից:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Յու. Խալաթյան