ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է հանել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 13 հոդվածի 2-րդ մասից հետեւյալ բառերը. « Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին հասանելիք, սակայն մինչ այդ չստացված կենսաթոշակի գումարը », որի իմաստը հետեւյալն է. արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների եւ ցուցանիշների թիվ 1 եւ 2 ցուցակները գործող դրույթի համապատասխան սահմանվում են աշխատատեղերի ատեստավորման հիման վրա: Իսկ ատեստավորման կարգն ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու իրավունք ընձեռող ցուցակները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի համաձայն առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Ավելին` նույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «ֆիզիկական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը պետք է սահմանվեն միմիայն օրենքով»: Եվ դա այն դեպքում, երբ օրենքի 21 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք է տալիս, անկախ ապահովագրական ստաժից, այն անձանց, ովքեր աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով են հաշմանդամ դարձել: Մասնագիտական հիվանդությունը ենթադրում է ապահովագրական ստաժ եւ այս դեպքում այդպիսի ստաժ չի պահանջվում եւ դա ճիշտ է:

Այսինքն, նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մարդն աշխատանքի վայրում է ձեռք բերել հաշմանդամություն, ապահովագրական ստաժ չի պահանջվում, իսկ մյուս դեպքում, երբ մարդը մանկուց հիվանդ (հաշմանդամ) է կամ աղետից է տուժել եւ հաշմանդամ դարձել, օրենքի նախագծով կենսաթոշակ նշանակելու համար պահանջել ստաժ:

2. Նախագծի 2 հոդվածով առաջարկվում է. « Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ընդհանուր հիվանդության» բառերից հետո լրացնել «մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների» բառերով », ինչը որեւէկարելի է ձեւակերպելորպես ոչ իրավական առաջարկ: Առաջարկության տրամաբանությունը հետեւյալն է. մանկուց հիվանդության հետեւանքով հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձը պետք է ունենա 2 տարվա ապահովագրական ստաժ, որպեսզի այդ նույն անձը հաշմանադամության կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերի:

Կամ, օրինակ, մյուս պայմանները` կապված բնական, տեխնածին եւ այլ աղետների հետ: Ստացվում է, որ եթե մարդը ինչ որ աղետի հետեւանքով հաշմանդամ է դարձել եւ չունի օրենքով պահանջվող 2, 3, 4 կամ 5 տարվա ապահովագրական ստաժ, ապա նա չի կարող հաշմանդամության կենսաթոշակ ստանալ: Նման մոտեցումը հակասահմանադրական է հոտեւյալ պատճառով. ՀՀ Սահմանադրության 1 հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հռչակված է որպես նաեւ իրավական եւ սոցիալական պետություն, ինչը նախ եւ առաջ նշանակում է, որ պետությունը(նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններով) պարտավոր է իր քաղաքացիների, մասնավորապես` խոցելի խավերի մասին հոգ տանել` ապահովելով նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ: Տվյալ դեպքում հաշմանդամին զրկել հաշմանդամության` կենսաթոշակ ստանալու իրավունքից, իրավական չէ, ավելին այն կարող է պետության պատասխանատվության խնդիր առաջացնի իր ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Նախագծի առաջարկների հետ կապված այլ մոտեցումները լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Կ. Հարությունյան
Յու. Խալաթյան