ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը(այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա է հետեւյալ առաջարկությունը

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ:Նկատի ունենալով, որ նշված փոփոխությունը սահմանում է 2 բացառություն, ընդ որում, բացառություն բացառության մեջ, ուստի առաջարկում ենք բերված փոփոխությունը վերախմբագրել:

2. Անհրաժեշտ է նաեւ «Ազգային ժողովի ընդունած օրենքներով» բառերը վերախմբագրել, քանի որ համայնքների հետ կապված հարաբերությունները մինչեւ օրս կարգավորվել են միմիայն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Հ. Իսրաելյան
Յու. Խալաթյան