ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը համապատասխանում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

  1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը լրացնել 61 հոդվածով, որի «ցանկացած այլ գործունեություն» բառերը պարզաբանման կարիք ունեն:
  2. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենենքի նախագծով առաջարկվել է «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «այլ օրենքներով նախատեսված եւ» բառերով: Առաջարկում ենք «օրենքներով» բառը փոխարինել «օրենքով» բառով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ս. Յուզբաշյան
Ա. Գալստյան