ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ առաջարկությունները:

1. Նախագծի 1 հոդվածով առաջարկվել է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 12 հոդվածի 2-րդ, 23 հոդվածի 2-րդ եւ մի շարք այլ հոդվածներում «կետ» բառը փոխարինել «մաս» բառով:

Նախագծով առաջարկվող վերոհիշյալ փոփոխությունն ամբողջական եւ այն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համահունչ դարձնելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 12 հոդվածի 2-րդ եւ 23 հոդվածի 2-րդ մասերի «ենթակետերի» եւ «ենթակետի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կետերի» եւ «կետի» բառերով:

2. Նախագծի 12 հոդվածի «բ» կետում «50 տարնանը» բառն անհրաժեշտ է փոխարինել «50 տարեկանը» բառով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
 Հ. Իսրաելյան