Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հետեւյալն են:

1. Նախագծի 1 հոդվածում առաջարկվում է. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրա՟պետու՟թյան օրենքը (26 դեկտեմբերի 2002 թվականի ՀՕ-512) լրացնել հետեւյալ բովան՟դա՟կու՟թյամբ 311 -րդ, 312 -րդ, 313 -րդ հոդվածներով:

«Հոդված 311 . Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրա՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձի նկատ՟մամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադա՟րեցումից,կիրառում է նաեւ հետեւյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք: »

Նախ, 311 հոդվածի բովանդակությունից հստակ չի հասկացվում թե պատասխանատվության ո՞ր տեսակին են պատկանում«ա» եւ «բ» կետերով առաջարկվող պատասխանատվության միջոցները` հիմնական (ալտերնատիվ), թե լրացուցիչ միջոցներ, այսինքն` կարող են արդյո՞ք դրանք կիրառվել որպես ինքնուրույն պատասխանատվության միջոց, թե դրանք պետք է զուգահեռ կիրառվեն որպես լրացուցիչ միջոց, թեեւ տրամաբանությունը եւ Նախագծի հիմնավորումը ենթադրում են, որ դրանք պետք է կիրառվեն որպես ինքնուրույն պատասխանատվության միջոցներ:

Այսպիսի ձեւակերպումը. «բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադա՟րեցումից, կիրառում է նաեւ հետեւյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք: »

Բացի դա, եթե «ա» կետում սահմանված «խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական» է տրվում, իսկ այդ պատասխանատվության միջոցը կարող է կիրառվել (ինչպես նշված է Նախագծի հիմնավորման տեղեկանքում) օրինակ ժամկետների խախտման դեպքում, ապա հարց է ծագում` ինչպե՞ս կարող է խախտումները վերացնելու հանձնարարական տալ, եթե արդեն ժամկետները խախտված են: Ուստի, կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞ր դեպքերում կարող են կիրառվել առաջադրված պատժամիջոցները եւ ի՞նչ կարգով են դրանք կիրառվելու:


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
 Կ. Հարությունյան