Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Օրենքի նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:
1. Նախագծի 1 հոդվածի «ա» կետով փոփոխություն եւ լրացում է նախատեսվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 79 հոդվածում, իսկ «բ» կետով օրենսգիրքը լրացվում է նոր 791 հոդվածով: Այս հոդվածներում պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների համար առանձին, պաշտոնատար անձանց համար առանձին: Սակայն, անհասկանալի է, թե ո՞վ կարող է դիտվել որպես պաշտոնատար անձ: Ուստի, անհրաժեշտ է նշել, թե ո՞ր պաշտոնատար անձինք են կրում պատասխանատվություն վերոնշյալ հոդվածների դիսպոզիցիաներով սահմանված գործողությունների կամ անգործությունների համար:
2. Օրենքի նախագծի 1 հոդվածի «բ» կետով նախատեսվում է նոր` 791 հոդված, որով պատասխանատվություն է սահմանվում «Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելիս, որի հետեւանքով անտառը հրդեհվել է կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա»: Այստեղ անհասկանալի է «զգալի մակերես» արտահայտությունը: Առաջարկում ենք հստակեցնել «զգալի» բառի «չափերը»:
3. Նախագծի 2 եւ 3 հոդվածներով փոփոխություններ եւ լրացում է նախատեսվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 122 եւ 187 հոդվածներում: Գործող օրենքի վերոնշյալ հոդվածներով պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների համար առանձին, պաշտոնատար անձանց համար առանձին, իսկ նախագծով բոլորի համար հավասար` ընդհանուր հիմունքներով: Ստացվում է, որ տվյալ կառույցների պաշտոնատար անձինք եւ կառույցի հետ որեւէ կապ չունեցող քաղաքացին կրում են հավասար պատասխանատվություն: Անհրաժեշտ է վերանայել այս դրույթները եւ առանձին պատասխանատվություն սահմանել տվյալ կառույցի պաշտոնատար անձանց համար եւս:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Մ. Հակոբյան