ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վռամ Գյուլզադյանի, Սամվել Բալասանյանի եւ Խաչիկ Պետրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (Պ-761-12.12.2005-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
Ի համեմատություն 2005 թվականի սեպտեմբերի 28-ին օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված համանուն օրենքի նախագծի (Պ-696-28.09.2005-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով)` սույն Նախագծում առկա է խմբագրական երկու տարբերություն (14 եւ 19 հոդվածներում), որոնք Նախագծին իմաստային փոփոխություն չեն հաղորդել: Հետեւաբար, կից ներկայացնում ենք 2005 թվականի սեպտեմբերի 28-ին օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված համանուն օրենքի նախագծի վերաբերյալ Վարչության 26.10.2005 թվականի թիվ 185 եզրակացությունը:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ `
Կ. Հարությունյան
Յու. Խալաթյան