Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Նախագիծերը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
Նախագծի 2 հոդվածում առաջարկվում է. «Հոդված 2. Օրենքի 10 հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի պահանջների համաձայն, նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն միմիայն օրենքով:
Բացի դա, Նախագծի 3 հոդվածի 4-րդ կետում առաջարկվում է 43 հոդվածի «4-րդ մասի վերջին պարբերությունում «մարմինը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերը»: Մեր կարծիքով, նշված բացառություն կազմող հարաբերությունների կարգավորումը պետք է հստակեցնել, քանզի պարզ չէ, թե ինպե՞ս են դրանք կարգավորվելու:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Կ. Հարությունյան