Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների
կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի 1 հոդվածով փոփոխություն է նախատեսվում « ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախաբանում, որը, սակայն, Նախագծին կցված չէ:

2. Նախագծի 1 հոդվածի 10-րդ կետով նախատեսվում է լրացում « ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հավելվածի 2-րդ կետում: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից` առաջարկում ենք գործող օրենքի նույն հավելվածի վերջին նախադասության « … ` նայած պահակատան տեղադրությանը» բառակապակցությունը փոխարինել« … ` կախված պահակատան տեղադրությունից» բառերով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Մ.Հակոբյան