ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:
Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծերի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Ըստ էության նեղացվել է պետական եւ համայնքային սեփականությանը պատկանողհողամասերը սեփականության իրավունքով անհատույց ստացող բռնադատվածների առաջին հերթի ժառանգների շրջանակը: Մեր կարծիքով այդ մոտեցումը կարող է խախտել արդարության սկզբունքը, քանզի մյուս խմբերի բռնադատվածների առաջին հերթի ժառանգները հնարավոր է, որ նախկինում արդեն իսկ օգտվել են այդ արտոնությունից:
2. Բացի դա Նախագծի 1 հոդվածի 1-ին կետում ամրագրվում է. « Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ եւ 5-րդ ենթակետերում նշված անձանց համար հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»: Նշվածից պարզ չէ, թե ո՞ւմ կողմից է գնվելու այդ հողամասը: Հիշյալ դրույթը անհրաժեշտ էհստակեցնել:
Նույն դիտողությունը ու առաջարկությունը վերաբերում է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետին:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող`
Կ. Հարությունյան